Բավ է պառակտվել
09-08-2021 10:56

Ռուսաստանը վերսկսում է ավիաչվերթները դեպի Եգիպտոսի, Դոմինիկյան Հանրապետության, Մոլդավիայի, Բահրեյնի հանգստավայրեր

Ռուսաստանը երկուշաբթի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունը Եգիպտոսի առողջարանների՝ Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքների, ինչպես նաև Դոմինիկյան Հանրապետության, Մոլդովայի, Բահրեյնի հետ: Որոշումն ավելի վաղ ընդունվել էր կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի կողմից:
Չվերթներ դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ կիրականացվեն շաբաթական հինգ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երթուղով: Թռիչքների քվոտաները ներկայումս ընտրել է «Ռոսիա» ավիաընկերությունը:

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում, նշել էր, որ տրանսպորտի նախարարությունն ակնկալում է թռիչքների թվի ավելացում. Ռուսաստանի մասնագետների հանձնաժողովը դրական որոշում է կայացրել այս հարցում, այժմ ամեն ինչ կախված կլինի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի որոշումից։ Բացի այդ, ուրբաթ օրը «Աէրոֆլոտ», «Պոբեդա» S7, «Սմարթավիա», «Նորդսթար», «Ուրակյան ավիաուղիներ», «Ազյուր Էյր», «Նորդուինդ» և «ռոյալ Ֆլայթ» ավիաընկերությունները թույլտվություններ են ստացան Մոսկվայից և Ռուսաստանի Դաշնության մարզերից դեպի Եգիպտոսի հանգստավայրեր թռիչքներ իրականացնելու համար, որոնցից կարող են օգտվել, եթե որոշեն ավելացնել թռիչքների հաճախականությունը:

Եգիպտոսի իշխանությունները հույս ունեն, որ ռուս զբոսաշրջիկների հոսքի ավելացման գործում դեր կխաղա նաև COVID-19- ի դեպքերի վերջին ամիսներին նկատվող նվազման դինամիկան․ Եթե մայիսին և հունիսի սկզբին ամեն օր գրանցվում էր վարակի ավելի քան 1000 նոր դեպք, ապա այս պահին վարակվածների թվի օրական աճը նվազել է մինչև 30-50 մարդ:

Եգիպտական ավիափոխադրողներն նույնպես արդեն հայտարարել են արաբական Հանրապետության և Ռուսաստանի առողջարանների միջև թռիչքներ իրականացնելու մտադրության մասին: Կիրակի երեկոյան EgyptAir-ը հայտարարեց օգոստոսի 9-ից շաբաթական յոթ նոր չվերթ գործարկելու մասին․ 4 ինքնաթիռ դեպի Հուրգադա և 3 դեպի Շարմ էլ-Շեյխ:

Համաճարակի հետ կապված կարանտինի ընթացքում տեղական զբոսաշրջությունը, որն արդեն տուժել էր 2010 -ականների ներքաղաքական ցնցումներից, ապա նաև 2015 -ին Սինայի վրա ռուսական ուղևորատար ինքնաթիռի պայթյունից հետո, ամսական կորցրնում էր մինչև 1 միլիարդ դոլար: Ինչպես նշում են տեղական իշխանությունները կայուն աճի հասնել հնարավոր եղավ միայն այս տարեսկզբին․ հունվարին երկիր այցելեց 300 հազար մարդ, իսկ ապրիլի վերջին այս ցուցանիշը հասավ 520 հազարի: Չնայած բոլոր դժվարություններին, եգիպտացիները հույս ունեն ապագայում հասնել անցյալի՝ այսպես ասած՝ ոսկեդարի ռեկորդային մակարդակին, երբ մեկ տարվա ընթացքում հանրապետություն էր այցելում ավելի քան 13 միլիոն ռուսասատանցի։

Մինչդեռ, ինչպես ասել է Եգիպտոսի զբոսաշրջության խթանման գրասենյակի նախկին ղեկավար Հիշամ ալ-Դամիրին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում, բուրգերի երկիրը չի ակնկալում, որ Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջային հոսքը կվերադառնա մինչճգնաժամային ցուցանիշներին 2023 թվականից շուտ: «Ռուսական շուկան միշտ եղել է Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտի հեռանկարայիններից մեկը: Այնուամենայնիվ, ես չեմ ակնկալում, որ Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջային հոսքի ցուցանիշները 2023 թվականից շուտ կվերադառնան նախաճգնաժամային ցուցանիշներին»,-ասել է նա:

Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2015 թվականին ՝ Սինայի թերակղզու վրա ռուսական ինքնաթիռի վթարի ենթարկվելուց հետո, որի հետևանքով զոհվել էր 224 մարդ: Աղետի պատասխանատվությունը ստանձնեց ահաբեկչական կազմակերպություններից մեկը: 2018 թվականին, Կահիրեի օդանավակայանում անվտանգության միջոցառումների ուժեղացումից հետո, Ռուսաստանից դեպի այս քաղաք չվերթները վերսկսվեցին: Այս տարվա ապրիլին Ռուսաստանի Դաշնության և Եգիպտոսի նախագահները պայմանավորվեցին վերականգնել չվերթները ռուսաստանյան քաղաքների և Կարմիր ծովի, Հուրգադայի և Շարմ էլ Շեյխի առողջարանների միջև: Մինչ այդ ՌԴ ավիացիոն անվտանգության մասնագետների մի քանի պատվիրակություններ ստուգումներ անցկացրին Եգիպտոսի առողջարանների օդանավակայաններում։

Դոմինիկյան Հանրապետություն, Բահրեյն և Մոլդովա

Մոսկվա - Մանամա (Բահրեյն) երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, Մոսկվա - Պունտա Կանա, Մոսկվա - Լա Ռոմանա, Մոսկվա - Պուերտո Պլատա (Դոմինիկյան Հանրապետություն)` շաբաթական 3 չվերթ ընդհանուր հաճախականությամբ, Մոսկվա - Քիշնև (Մոլդովա)՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Դեպի Դոմինիկյան Հանրապետություն թռիչքների վերսկսման մասին ավելի վաղ հայտարարել էր Azur Air ռուսական խոշորագույն չարտերային ավիաընկերությունը։ Մոսկվայից Լա Ռոմանա օդանավակայան թռիչքնեչը կսկսվեն իրականացվել օգօստոսի 9-ից շաբաթական երեք անգամ:

Դոմինիկյան Հանրապետության ղեկավարությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել երկու մարզերում կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված պարետային ժամը, հայտնում է Hoy տեղական թերթը: Օգոստոսի 9 -ից այդ սահմանափակումները չեն կիրառվի հանրապետության մայրաքաղաքում՝ Սանտո Դոմինգո քաղաքում և երկրի արևելքում գտնվող Լա Ալտագրասիա նահանգում: Ճիշտ է, հաստատությունները կարող են համալրվել միայն 75%-ով, իսկ բազմամարդ բացօթյա միջոցառումները պետք է համաձայնեցվեն առողջապահության նախարարության հետ:

Բահրեյնի իշխանությունները որոշել են ուրբաթ՝ հուլիսի 23 -ից թույլատրել բոլորի այցելությունները ռեստորաններ, սրճարաններ և սպորտային կենտրոններ, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով թագավորության առողջապահության նախարարությանը:

Ներկայումս Ռուսաստանը վերսկսել է օդային հաղորդակցությունը 50 երկրների հետ, այդ թվում ՝ հուլիսի 28 -ից Ֆրանսիայի և Չեխիայի հետ: Միևնույն ժամանակ, Տանզանիայի հետ ավիահաղորդակցություն կասեցումը երկարաձգվել է մինչև օգոստոսի 17 -ը՝ երկրում համաճարակաբանական իրավիճակի պատճառով: