Բավ է պառակտվել
24-07-2020 15:15

Ռուսաստանն օգոստոսի 1-ից կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը օգոստոսի 1-ից կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը:

«Որոշում է կայացվել վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը, ղեկավարվելով համաճարակաբանական իրավիճակով, հիվանդացության մակարդակով և փոխադարձության սկզբունքներով», - ասել է վարչապետն ուրբաթ կառավարության նիստում:

Նա հստակեցրել է, որ օգոստոսի 1-ից թռիչքներ կիրականացվեն Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի և Դոնի Ռոստովի օդանավակայաններից:

Վարչապետը նշել է, որ «այդ որոշումը կարագացնի նաև արտերկրից Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը»:

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել է, որ Ռուսաստանը օգոստոսի 1-ից կվերսկսի ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի, Թուրքիայի մի շարք քաղաքների և Տանզանիայի Զանզիբարի հետ:

Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանը մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցրել էր կանոնավոր և չարտերային միջազգային ավիահաղորդակցությունը, փոխադրողները կարող էին թռիչքներ իրականացնել միայն ուղևորներին հայրենիք վերադարձնելու համար:

Ավելի վաղ «Աերոֆլոտ» -ի բաժնետոմսերը Մոսկվայի բորսային առևտրի ընթացքում հասել էին 88,1 ռուբլու, ինչը 3,48% -ով բարձր է նախորդ օրը բորսայի փակման մակարդակից:

«Աերոֆլոտ»-ի գնանշումները բարձրանում են միջազգային ավիափոխադրումները վերսկսելու վերաբերյալ Գոլիկովայի հայտարարության ֆոնին: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել էր, որ հուլիսի 24-ին ռուսական ավիաընկերությունները պաշտոնական ծանուցում կստանան Մեծ Բրիտանիա, Տանզանիա և Թուրքիա չվերթների վերսկսման մասին և շուտով կկարողանան սկսել այդ չվերթների տոմսերի վաճառքը: