Բավ է պառակտվել
19-02-2019 16:25

Ռուսաստանցիներին թույլ է տրվել ինքնաթիռ նստելիս էլեկտրոնային կտրոններ օգտագործել

Արդարադատության նախարարությունը հրաման է արձակել, համաձայն որի ինքնաթիռ նստելիս կարելի է թղթային կտրոնների փոխարեն օգտագործել էլեկտրոնային տարբերակը, երեքշաբթի տեղեկացրել է տրանսպորտի նախարարությունը։

“Այժմ չվերթին ինքնուրույն առցանց գրանցվելիս ուղևորներին կտրամադրվի թռիչքի էլեկտրոնային կտրոն, որով կթույլատրվի անցնել օդանավակայանի ստերիլ գոտի։ Այդ կտրոնը հնարավոր կլինի օգտագործել օդանավակայանում, եթե առկա է զննման էլեկտրոնային տվյալների բազա և շտրիխ կոդերի սկանավորման սարքեր ներառող տեղեկատվական համակարգը”, - ասվել է տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվել է, փոխադրողը պարտավոր կլինի տեղեկացնել ուղևորներին էլեկտրոնային կտրոնն օգտագործելու հնարավորության մասին։ Օդանավակայաններում պահպանվում է ինքնուրույն տպելու կամ թղթային կտրոն ստանալու այլընտրանքը։

Հրամանի նախապատրաստումը տևել է մի քանի տարի, փաստաթուղթը պետական գրանցման ուղարկելու մասին տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է 2017 թվականի սեպտեմբերին։ Ինչպես ավելի վաղ նշվել է, նոր կարգով թռիչքի կտրոնը կարող է ձևակերպվել օդային փոխադրողի կողմից շտրիխ կոդի տեսքով, որը պետք է ուղարկվի տոմսի ամրագրման պահին ուղևորի կողմից նշված էլեկտրոնային կրիչին (սմարտֆոն, պլամշետ)։ Ավիացիոն անվտանգության ծառայության կողմից զննում անցնելիս թռիչքի կտրոնների ստուգումը “կարող է իրականացվել ուղևորի ներկայացրած էլեկտրոնային կրիչի էկրանից սկանավորման միջոցով”։ Ուղևորը կարող է նաև տպել թռիչքի կտրոնը շտրիխ կոդի տեսքով։