Բավ է պառակտվել
02-06-2016 10:32

Ռուսաստանցիների գլխավոր թշնամիներն են ԱՄՆ-ը, Ուկրաինան և Թուրքիան. հարցում

«Լևադա կենտրոնի» հարցումների համաձայն՝ Ռուսաստանի գլխավոր թշնամիներն են ԱՄՆ-ը, Ուկրաինան և Թուրքիան: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

Ըստ թերթի տեղեկությունների՝ Ռուսաստանում ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար է տրամադրված հարցվածների 72 տոկոսը: Երկրորդ տեղում է Ուկրաինան՝ 48 տոկոսով: Դա դիտարկումների ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:

Թուրքիայի դեմ թշնամաբար է տրամադրված հարցվածների 39 տոկոսը, թեպետ 2015-ին այդ պետության դեմ թշնամաբար էր տրամարդված բնակչության 1 տոկոսը:

Հարցվաների 50 տոկոսը նշել է, որ Ռուսաստանի գլխավոր բարեկամը Բելառուսն է: Երկորրդ տեղում է Ղազախստանը՝ 39 տոկոս, իսկ երրորդը Չինաստանն է՝ 34 տոկոս:

Բացի այդ, հարցվածների 10 տոկոսը բարեկամ երկիր է համարում Սիրիան, թեպետ 2015-ին այդ ցուցանիշը 5 տոկոս էր: