Բավ է պառակտվել
23-03-2017 12:52

Ռուս սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան թմրանյութերի ներթափանցման փորձը

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության Մեղրիի ջոկատի աշխատակիցները «Մեղրի» անցակետի աշխատակիցների հետ միասին ձերբակալել են իրավախախտի, ով փորձել է թմրանյութեր անցկացնել հայ-իրանական սահմանով, այս մասին հայտնում են սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
« Մարտի 22-ի, լույս 23-ի գիշերը «Ագարակ» անցակետում (Սյունիքի մարզ) սահմանային հսկիչ–անցակետում Թեհրան–Երևան երթուղին իրականացնող միջազգային ավտոբուսի ուղևորների սահմանային ստուգման ընթացքում նկատվել է Իրանի քաղաքացի, որն իրեն չափազանց անհանգիստ է պահել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տվյալ տեղեկատվությունը հասցվել է մաքսակետի աշխատակիցներին, ովքեր իրականացրել են անձնական խուզարկություն և Իրանի քաղաքացու բաճկոնի աստառում հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է ավելի քան 10 գրամ քաշով բուսական ծագման նյութ՝ ենթադրաբար՝ օփիում։
2016 թվականին Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցները, ովքեր հսկում են հայ–իրանական սահմանի հատվածը, ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ բացահայտել և կանխել են ավելի քան 5,5 կգ քաշով թմրանյութերի ներկրման փորձը։