Բավ է պառակտվել
07-03-2022 12:14

Ռուս զինվորականները վեց մարդասիրական միջանցք են բացել Ուկրաինայում

Ուկրաինայում գործողության ընթացքում ռուսական զինուժը բացել է վեց մարդասիրական միջանցք, այդ թվում՝ Կիևից դեպի բելառուսական Գոմել, ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Այսօր Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից «լռության ռեժիմ» է հայտարարվել, և մարդասիրական վեց միջանցք է բացվում․ մեկը՝ Կիևից Գոմել, երկուսը՝ Մարիուպոլից Զապորոժիե և Դոնի Ռոստով, մեկը՝ Խարկովից Բելգորոդ, երկուսը՝ Սումիից Բելգորոդ և Պոլտավա»,- ասել է նա։

Գեներալի խոսքով՝ ամբողջ մանրամասն տեղեկատվությունը նախապես փոխանցվել է ուկրաինական կողմին, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համապատասխան կառույցներին։

Նա նշել է, որ հումանիտար միջանցքների բացման ընթացքում ռուս զինվորականները «տարհանման անընդմեջ օբյեկտիվ վերահսկողություն կիրականացնեն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ»։