Բավ է պառակտվել
09-07-2015 08:28

Ստերլիգովի կինն Արցախում նորաձևության կենտրոն կբացի

Ռուս հայտնի մեծահարուստ, գործարար Գերման Ստերլիգովը մտադիր է Լեռնային Ղարաբաղում զարգացնել գյուղատնտեսությունը: Նա այժմ հողատարածքներ է փնտրում լեռնային տեղանքներում` գնելու համար:  Ստերլիգովն ասել է, որ կինը` Ալյոնան, Արցախում շարունակում է զբաղվել իր սիրած գործով: «Ես դեռևս չեմ կողմնորոշվել, բայց կինս արդեն հագուստ է կարում: Նա շուտով այստեղ բացելու է ղարաբաղյան նորաձևության Ալյոնա Ստերլիգովայի կենտրոն», - ասել է Ստերլիգովը:

Ռուս գործարարը հեռացել է Ռուսաստանից և հաստատվել Արցախում: