Բավ է պառակտվել
11-03-2019 16:10

Ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում ռումբի մասին հայտարարության պատճառով, ուղևորներին տարհանել են

Մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայան ուղևորվող “Ուրալյան ավիաուղիներ” ընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում: Պատճառ է հանդիսացել ռումբի առկայության մասին հրամանատարի կասկածը, հաղորդել է Հեյդար Ալիևի օդանավակայանի մամլո ծառայությունը:

“Բահրեյն-Դոմոդեդովո U6-1116 թռիչքի ժամանակ օդանավի անձնակազմը տեղեկություն է ստացել ինքնաթիռում օտար առարկաների հնարավոր առկայության մասին: Ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է խնդրել մոտակա՝ Բաքվի օդանավակայանում, անվտանգությունն ապահովելու նպատակով լրացուցիչ ստուգում իրականացնելու համար: Բաքվի օդանավակայանում կատարվել է բարեհաջող վայրէջք”,- տեղեկացրել է “Ուրալյան ավիաուղիներ” ավիաընկերության մամլո ծառայությունը РБК-ին։

Օդանավակայանի մամլո ծառայությունը հայտնել է, որ տագնապի ազդանշանով բոլոր փրկարարական ծառայությունները բերվել են պատրաստության վիճակի։ Օդանավում գտնվել է ընդամենը 225 մարդ՝ անձնակազմի հետ միասին։ Հրամանատարը որոշում է կայացրել տարհանել բոլոր ուղևորներին”,- հայտնել են Բաքվի օդանավակայանում։

“Ներկայումս տեղում աշխատում են ԱԻՆ-ը, ՆԳՆ-ն և այլ գերատեսչություններ։ Ուղևորները տարհանվում են, օդանավում եղել է 216 ուղևոր և անձնակազմի 9 անդամ”,- հայտնել է Ադրբեջանի Հանրապետության ԱԻՆ ներկայացուցիչը։