Բավ է պառակտվել
04-02-2020 14:32

Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու պատճառը ենթադրյալ 2 ավտոմեքենաներով երթևեկելն է

Քիչ առաջ մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Ամրամ Մակինյանը, ով նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանն է, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հրատապ. Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»։

Ըստ տեղեկությունների՝ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու պատճառը ենթադրյալ 2 ավտոմեքենաներով երթևեկելն է, սակայն ըստ էության, պարզվում է, որ ծանոթներով, երկու մեքենաներով Ռուբեն Հայրապետյանն ու նրան ուղեկցող մեքենան ուղևորվել են նույն վայրը: