Արեւելյան ռազմական շրջանի 900 զինծառայողներ մեկնել են Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ-ի անդամ երկրների հակաահաբեկչական «Խաղաղ առաքելություն - 2014» զորավարժություններին:
«Խաղաղ առաքելություն-2014» զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 24-29-ը` ՉԺՀ-ի Հուհ Հոտո քաղաքի Չժուժիհե զորավարժարանում: Զորավարժություններին կմասնակցեն ՇՀԿ հինգ երկրներ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Չինաստանը եւ Տաջիկստանը: Առաքելությանը մասնակցելու են ՇՀԿ անդամ պետությունների 7 հազար զինծառայողներ:
Ռուսաստանից զորավարժություններին կմասնակցի 900 զինծառայող եւ 100 միավոր ռազմական տեխնիկա: Առաջիկայում Չինաստան կժամանեն նաեւ Սու-25 չորս ինքնաթիռ եւ Մի-8ՄՏ ութ ուղղաթիռ: