Բավ է պառակտվել
28-12-2020 16:22

Ռուստամ Մուրադովը գերիների նոր խմբի հետ Բաքվից վերադառձավ Հայաստան

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժամանել է Երևան, մինչև առավոտ եղել է Երևանում, իսկ այսօր վաղ առավոտյան ինքնաթիռով մեկնել է Բաքու։ 

Ինչպես ասել են @wargonzo-ի ՊՆ Գլխավոր շտաբին մոտ աղբյուրները, Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը մի խումբ ազատ արձակված հայ ռազմագերիների հետ նոր է վերադարձել Բաքվից:

Ըստ @wargonzo- ի ՊՆ Գլխավոր շտաբին մոտ աղբյուրների՝ գերիներից մեկը, որին Բաքվից վերադարձել է հրամանատար Ռուստամ Մուրադովը, հոսպիտալացման կարիք է ունեցել: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Էրեբունի ավիաբազայից: