Բավ է պառակտվել
22-04-2022 22:11

Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի մի շարք փողոցներ ապրիլի 23-ին և 24-ին փակ կլինեն

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառումների կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկության նախատեսվող սահմանափակման մասին։

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում»,- հայտնել են նախարարությունից։

Աչրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։

Բացի այդ, նույն օրը, ժամը 9․00-ից 10․30-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը հայտնել էր, որ ապրիլի 24-ին Ծիծեռնաբերդի հուշահամալիր այցելել բոլոր ցանկացողները կարող են օգտվել անվճար ավտոբուսներից։ Ժամը 08:30-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում անվճար ավտոբուսներ կշարժվեն հետևյալ երկու երթուղիներով.

Համար 1 երթուղի

«Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ։

Համար 2 երթուղի

«Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան, հետադարձը՝ նույն ուղեգծով:

Երևանի մետրոպոլիտենն այս հիշարժան օրը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ ժամը 07։00-ից մինչև 01։00-ն։

Հայոց ցեղասպանության մասին

1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 մլն հայերի մասսայական ոչնչացման փաստը, և շատ ծանր է տանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի կողմից իրեն ուղղված մեղադրանքները:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։ 1965 թվականին Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն էր, որին հաջորդում են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի Պատգամավորների պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան։ , Լիտվա, Վենեսուելա, Լեհաստան, Չիլի, Շվեյցարիա, Բրազիլիա, Լյուքսեմբուրգ, Ավստրիա, Վատիկան, Չեխիա, Դանիա, Պորտուգալիա, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, 49 նահանգներ և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներ, Սիրիա, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: