Բավ է պառակտվել
01-11-2021 14:58

Խոշոր ՃՏՊ և հրդեհ Երևանի քաղաքապետարանի մոտ․ կան տուժածներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում լույս երկուշաբթի գիշերը։

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին, ժամը 03։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իտալիայի փողոցի սկզբնամասում, Մյասնիկյանի արձանի մոտ, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ո․) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Հրդեհը տարածվել է կից պահակակետ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են «Հերացի» 1-ին հիվանդանոցային համալիր, որտեղ նրանցից երկուսը, ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ մեկը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի սրահը և պահակակետի արտաքին երեսպատումը՝ մոտ 3 քմ: