Բավ է պառակտվել
18-10-2022 11:14

Հայկական բանակի շարքային զինծառայողը 370 դոլարով գաղտնի տեղեկություն է փոխանցել հակառակորդի հատուկ ծառայություններին. ԱԱԾ (տեսանյութ)

ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել զինծառայողի կողմից դավաճանության ևս մեկ դեպքի մասին, որը վճարի դիմաց գաղտնի տեղեկատվություն է փոխանցել թշնամու հետախուզական գործակալություններին:

Ըստ գերատեսչության մամլո կենտրոնի՝ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հետախուզական ծառայության երկու աշխատակցի հետ։

Նա հավաքագրվել է վերջիններիս կողմից և 370 դոլար վարձի դիմաց WhatsApp հավելվածի միջոցով տեղեկություններ է փոխանցել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ։

Հարուցվել է քրեական գործ, պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել «Դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգությանը», նա ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։