Բավ է պառակտվել
13-08-2020 20:22

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը կարող է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան


Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կարող են կանոնավոր չվերթներ սկսել ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացել է: Բացի դրանից, արդեն սեպտեմբերից Ռուսաստանը մտադիր է սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն:
Համաճարակային իրավիճակը լավանում է նաև համագործակցության երկրներում: Ընդ որում, այդ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութ ձեռք բերել, ինչը ևս կօգնի վերականգնել մարդասիրական ու գործնական կապերը Ռուսաստանի հետ:

Միևնույն ժամանակ, դեռևս հայտնի չէ, թե երբ կբացվի ռուս-բելառուսական սահմանը զբոսաշրջիկների համար: Նշվում է, որ «Բելավիան» երկարաձգել է դեպի Ռուսաստան թռիչքների չեղարկումը մինչև օգոստոսի 21-ը: