Բավ է պառակտվել
14-05-2020 17:22

Մայիսի 15-ից Ռուսաստանից կանոնավոր չվերթներ տեղի կունենան դեպի Հայաստան

Մարտի 13-ից հետո ՀՀ կառավարության ջանքերով Հայաստան է վերադարձվել մոտ 2000 քաղաքացի: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը հայտնեց, որ մայիսի 15-ից արդեն կանոնավոր ռեյսեր են վերականգնվելու Ռուսաստանի Դաշնությունից: Այնտեղ գտնվող քաղաքացիներին հնարավորություն կտրվի վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:
Բոլոր վերադարձողները պարտավոր կլինեն ինքնամեկուսանալ: Այդ մասով խիստ կանոններ են գործելու:
Ավինյանը տեղեկացրեց նաև, որ տեսակապով զրուցել է Wizz Air ավիաընկերության ներկայացուցչի հետ, և, ամենայն հավանականությամբ, ընկերությունը հունիսի կեսից կվերսկսի չվերթերը դեպի Երևան:
Ցամաքային սահմանների բացման հետ կապված, ըստ Ավինյանի, դեռ քննարկում չկա, բայց մոտ ապագայում այդ հարցերին նույնպես անդրադարձ կլինի:

 

 

Արմինե Գևորգյան