Բավ է պառակտվել
25-11-2019 15:20

Հայաստանւմ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության քարոզարշավը


Ընտանեկան բռնության նվազեցման համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է երկու ուղղությամբ. բռնության ենթարկված անձանց է աջակցության տրամադրումն է և պետական ապաստարանների ստեղծումը։ Նոյեմբերի 25-ին նշվող Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի խորհրդական Օլգա Ազատյանը։
Նշենք,․որ 2020թ.-ի հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության աջակցության կենտրոններ։ Յուրաքանչյուր մարզում կլինի առնվազն 1 կենտրոն, որտեղ բռնության ենթարկված մարդիկ կստանան հոգեբանական, իրավաբանական և այլ աջակցություն։
Իսկ բռնության ենթարկված անձանց համար կստեղծվի 2 պետական ապաստարան։ 2020թ.-ի հունվարից կլինի նաև ֆինանսական աջակցություն՝ կառավարության որոշմամբ ընտանեկան բռնության ենթարկվածը կարող է ստանալ 100-150 հազար դրամ։

Օլգա Ազատյանը նշեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ քաղաքականություն է մշակվում և վերջին ամիսներին արդեն շրջանառության մեջ է դրվել Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նպատակն է բռնության ենթարկվածներին օգնել տարբեր մեխանիզմներով։

Իսկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանն էլ նշեց,որ 2018թ.-ին Ընտանիքում բռնության կանխարգելման մասին ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կանանց և աղջիկնեի նկատմամբ բռնությունը նվազել է։
«2019թ.-ի 10 ամիսներին գրանցվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության 1509 դեպք, 2018թ.-ին այդ թիվը եղել է 1928։ Այս դեպքերից ընտանիքում կատարված դեպքերը եղել է 305-ը, իսկ նախորդ տարի 460-ը։

Ըստ այդմ, 2019թ.-ի 10 ամիսներին ՀՀ-ում ընտանիքներում կատարված բռնությունների վերաբերյալ գրանցվել է 1420 ահազանգ, որոնցից 808-ով հաշվառվել են անձինք, նախազգուշացում կիրառվել է 618 և անհետաձգելի միջոցներ, որոնք ձեռնարկվում են բռնություն գործադրած անձանց նկատմամբ, 190 դեպք։

Իսկ 2018թ.-ի հունիսի 30-ից մինչ օրս 1530 անձինք են հաշվառվել ընտանիքում տարբեր բռնություններ կատարելու համար, որոնցից 1166-ի նկատմամբ նախազգուշացում է տրվել, իսկ անհետաձգելի միջոցառում է իրականացվել 375-ի դեպքում։ Ընդհանուր եղել է 2682 զանգ-ամփոփագիր։

Վարդանյանը նշեց, որ բռնությունների նվազման միտման պատճառների հետ կապված տարբեր կարծիքներ կան, սակայն այն ավելի շատ կապված է օրենքի գործածությունից հետո տեղեկացվածության բարձրացման, անձանց կողմից հետևանքների, արարքի ծանրության և պատժի աստիճանը հասկանալու հետ։
Նշենք,որ այսօրվանից մեկնարկում է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավը։ Մեկնարկը տրվում է նոյեմբերի 25-ից՝ Կանանց դեմ բռնության վերացման օրվանից և ավարտվում դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը։

 

Արմինե Գևորգյան