Բավ է պառակտվել
09-01-2021 12:53

Ո՞ր երկրների հետ Ռուսաստանը կվերսկսի թռիչքները 2021 թվականին. Փորձագիտների կանխատեսում

Ռուսաստանը 2021-ին ամբողջությամբ կվերսկսի միջազգային օդային հաղորդակցությունը, առաջին հերթին կբացվեն Միջերկրական ծովի պահանջարկ վայելող առողջարանային ուղղություններն, ասում են փորձագետները: «Կարծում եմ, որ տարեվերջին կհաջողվի հաղթահարել համաճարակը, և ավիահաղորդակցությունը կբացվի բոլոր երկրների հետ: Առաջին հերթին կսկսվեն բացվել բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրները: Հիմնականում դրանք կլինեն պահանջար ունեցող առողջարանային ուղղությունները», նշել է «ՌԳ»-ի հետ զրույցում հյուրընկալության արդյունաբերության ազգային միության փոխնախագահ, գործադիր տնօրեն Ալեքսեյ Վոլկովը:

Սկզբում կիրականացվեն եզակի չվերթներ, զբոսաշրջիկների հոսքը վերականգնվելուն զուգահեռ դրանց թիվը կավելանա: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, առաջինը կբացվեն երկրները, որոնց քաղաքացիները կարող են օգտվել էլեկտրոնային վիզայից Ռուսաստանում շրջագայելու համար, ասել է Վոլկովը: Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 1-ից 52 երկրների քաղաքացիների համար ներդրվել է էլեկտրոնային վիզա հրավերքով, զբոսաշրջիկային, գործարար և մարդասիրական ճանապարհորդությունների համար։ Այս ցուցակում են, օրինակ, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Գերմանիան, Ֆրանսիան:

Միջազգային ավիահաղորդակցության վերականգնումը հիմնականում կսկսվի մարտից հետո, կարծում է Ռուսաստանի զբոսաշրջության ինդուստրիայի միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը: «Թռիչքների վերականգնումը, ամենայն հավանականությամբ, կհամընկնի ամառային սեզոնի սկզբի հետ: Կբացվեն Միջերկրական ծովի երկրները, որոնք այժմ էլ պատրաստ են ընդունել ռուս զբոսաշրջիկներին` Հունաստանը, Կիպրոսը, հնարավոր է նաև այլ երկրներ», - ասել է նա: Նաև, առաջին հերթին, ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել Հարավ-Արևելյան Ասիայի երկրների, օրինակ՝ Թաիլանդի, Վիետնամի հետ, հավելել է նա: