Բավ է պառակտվել
11-07-2019 23:31

2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով.վարչապետ

Հաստատվել է Կառավարության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և քննարկման շրջանակներում որոշում է կայացվել, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:

«Նաև գիտենք, որ սեպտեմբերից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը»,–կառավարության այսօրվա նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է նաև, որ փորձ կարվի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ դե յուրե պետության պարտավորություններն արձանագրված են:
Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն: Նշենք, որ այդ նպատակով հատկացվելու է 3 միլիարդ դրամ:

 

Արմինե Գևորգյան