Բավ է պառակտվել
15-05-2020 18:15

Մետրոպոլիտենը երկուշաբթի օրվանից կաշխատի իր գրաֆիկի համաձայն

Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով, տեղեկացնում է Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը:
Մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։

 

 

Արմինե Գևորգյան