Այսօրվանից օտարերկրացիների համար ավելի դժվար կլինի Ռուսաստան մուտք գործելը, այժմ նրանք պարտավոր են վիզա ստանալու համար նշել գտնվելու ենթադրյալ երթուղին:
Ինչպես հաղորդում են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայից, նման կանոններ են սահմանվել օտարերկրյա քաղաքացիների համար նոր հարցաթերթիկում: Ընդ որում՝ այն պարտավոր են լրացնել բոլոր օտարերկրացիները՝ անկախ վիզայի գործողության կատեգորիայից, ժամկետից և տեսակից:
Երթուղում հարկավոր է նշել բոլոր բնակավայրերը, որոնք օտարերկրացին պատրաստվում է այցելել Ռուսաստանի տարածքում:
Բացի այդ՝ Դաշնային միգրացիոն ծառայությունը պարտադիր կարգով պահանջում է միգրացիոն գրանցման հասցեն, հրավիրող և ընդունող կողմի մասին տեղեկություններ: Մասնագետները նախազգուշացնում են, որ վիզայի նոր կանոնները կարող են բացասաբար անդրադառնալ Ռուսաստան ժամանող զբոսաշրջային հոսքի վրա:
Բավ է պառակտվել