Բավ է պառակտվել
09-11-2020 19:26

Ադրբեջանի կողմից խոցվել է ռուսական ուղղաթիռ, որը կործանվել է Հայաստանի տարածքում (տեսանյութ)

Հրթիռի հարվածի արդյունքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի լեռնային տարածքում ՝ Երասխ գյուղի մոտակայքում:

Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը միջին ծանրության վնասվածքներով տարհանվել կայանման օդանավակայան, տեղեկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 17: 30-ի սահմաններում, երբ ուղղաթիռը ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի շարասյունը Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու:

Մի-24 ուղղաթիռը գետնից կրակի է ենթարկվել զենիթահրթիռային համակարգերի կողմից: Հրթիռի հարվածի արդյունքում ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում՝ լեռնային տեղանքում»,- ասվում է հաղորդագրությունում։

102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում ՝ պարզելու, թե ով է խոցել ուղղաթիռը։

«Ռուսական Մի -24 ուղղաթիռը խոցվել է օդային տարածքում` Հայաստանի Հանրապետության տարածքի վրա՝ մարտական գոտուց դուրս», - շեշտել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: