Բավ է պառակտվել
14-11-2022 12:14

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1786 աճյուն․ Արցախի ՆԳՆ

Արցախյան պատերազմից հետո երկու տարվա ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն, հայտնել է Արցախի ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։

«2020 թվականին հենց այս օրը` նոյեմբերի 13-ին, Արցախի փրկարար ծառայողների գործուն մասնակցությամբ սկսվեց զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները»,- գրել է նա ՖԲ իր էջում։

Թադևոսյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմադաշտից ու հրթիռակոծվող բնակավայրերից տարհանվել է 1415 մարմին։