Բավ է պառակտվել
18-07-2018 10:48

«Սա անվճար ջրի երկիր է»-Nas Daily

Nas Daily հայտնի բլոգերը, ով ունի ավելի քան 7 մլն բաժանորդ, տեսահոլովակ է ներկայացրել հայաստանյան ցայտաղբյուրների մասին։

Մեկ րոպե տևողությամբ տեսահոլովակը բլոգերն անվանել է ««Սա անվճար ջրի երկիր է» (This is The Land of Free Water!)։

«Ողջույն նոր երկրից` Հայաստանից, որը ձեզնից շատերը, հնարավոր է, չեն ճանաչում։ Իմ այցի առաջին օրն ուզում եմ ձեզ հետ կիսվել նրանով, որ Հայաստանում ինչ–որ բան այնպես չեն անում, ինչպես բոլորը....հատկապես երբ գործը հասնում է ջրին», – գրել է նա` հրապարակելով տեսահոլովակը։ 

Իր տեսահոլովակում նա նշում է, որ Հայաստանի ողջ տարածքում կարելի է հանդիպել հարյուրավոր ցայտաղբյուրների։ Նա նշում է, որ Հայաստանում մարդիկ ցայտաղբյուրներ են կառուցում սեփական միջոցներով, երկրում պետք չէ գնել շշալցված ջուր, գումար ծախսելու պլաստիկի վրա։ Մարդիկ կարող են ջուր խմել որքան ուզում են Երևանի ցանկացած կետում։

«Կարելի է զբոսնել, խմել և հանգիստ շարունակել ապրել։ Հայերեն նրանց կոչում են «պուլպուլակ», իսկ ես դա անվանում եմ հանճարեղ համակարգ` պլաստիկի կիրառումը, միջոցները կրճատելու և ջուրը տնտեսելու համար», – նշել է բլոգերը։