Բավ է պառակտվել
19-12-2019 16:38

Սա արդեն բեսպրեդել է. Նաիրա Զոհրաբյան

Այս գիշերը անհայտ անձինք կամ անձը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և ամբողջ խմբագրությունը տակնուվրա արել։ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը՝ մեկնաբանելով խմբագրություն ներխուժելու դեպքը,ասաց, որ «Սա ակնհայտ գողություն չէ, քանի որ առաջին հայացքից որևէ իր տարված չէ, բացված են միայն դարակները: Սա ակնհայտ վախեցնելու, լրատվամիջոցին ճնշելու մոտեցում է»,-ասաց նա։
Օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ԱԺ պատգաավոր Թագուհի Թովմասյանն իր հերթին ասաց, որ կասկածներ ունի, որ սա էլ աղբյուր փնտրելուն ուղղված գործողություն է․ «Առաջին դեպքում վերծանել են Քնար մանուկյանի 1,5 ամսվա հեռախոսային խոսակցությունները, իսկ այս երկրորդ գործողությունը նման է աղբյուր փնտրելուն, բայց կդժվարանամ ասել՝ արդյոք սա աղբյուր փնտրելու գործողություն էր։ Ինձ համար շատ մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են։ Դեպքը դատապարտել են նաև քաղաքական գործիչները՝մասնավորապես ՀՀԿ –ական Արմեն Աշոտյանը նշել է,որ երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:
«Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար: Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու»:
ԲՀԿ -ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ –ի ամբիոնից հայտարարեց,որ սա արդեն բեսպրեդել է։ ««ժողովուրդ» օրաթերթի վրա կատարված հարձակումը կբացահայտվի և կներկայացվի հանցագործների իրական նպատակը, ինչի վերաբերյալ արդեն տարբեր վարկածներ են շրջանառվում:
Մեկ բան հստակ է. նրանք, ովքեր կազմակերպել են լրատվամիջոցի վրա այս հարձակում, նրանք ուղղակիորեն հարվածել են պետության ժողովրդավարության հիմքերին:
Որևէ մեկին, որևէ ժամանակ չի հաջողվել լռեցնել ազատ խոսքը ու չի հաջողվելու՝ հանկարծ մեկի մտքով նման բան չանցնի։ Իսկ լրատվամիջոցի վրա հարձակումը մարտահրավեր է մեզանից յուրաքանչյուրին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նույնպես դատապարտել էր կատարվածը՝ասելով․« Զանգվածային լրատվության յուրաքանչյուր միջոցի նկատմամբ որևէ հարձակում կամ անօրինական այլ գործողություն խիստ դատապարտելի է, քանի որ այդկերպ փորձ է արվում լռեցնել, ճնշել ազատ խոսքը, զրկել քաղաքացիներին ստանալու օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվություն»,-ասել էր Էդմոն Մարուքյանը։

 

Արմինե Գևորգյան