Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի սահմանամերձ Արաքս գյուղի դպրոցում գիտելիքի օրը նշանավորվեց <<Արմաթ>> ինժեներական լաբորատորիայի և հիմնանորոգված մարզադահլիճի բացմամբ: Դպրոց մուտք գործելիս մտածում ես այնպես քայլել, որ հանկարծ որևէ բան չկոտրվի, կամ ճաքած առաստաղից ինչ- որ իր չընկնի գետնին:
Դպրոցը 51 տարեկան է ու կառուցման օրվանից հետո այն մեկ անգամ է վերանորոգվել: Դպրոցի տնօրեն Շուշան Մարտիրոսյանն ասում է, որ տարիներ առաջ պետբյուջեի միջոցներով մասնակի վերանորոգումներ են արվել՝ առաջին փուլով փոխվել տանիքը, պատուհաններն ու դռները, 2-րդ փուլով՝ ոչինչ չի արվել, փողը տեղ չէր հասել:
<<Երկրորդ փուլը փոշիացավ ճանապարհներին, 200 մլն դրամը, որ նախատեսված էր, որ պիտի գար՝ Արաքս չեկավ: Մենք սպասելով մնացինք արդեն 6-7 տարի»,-ասում է Մարտիրոսյանը: Բացված մարզադահլիճը դպրոցի միակ լուսավոր կետն է:
Տնօրենը պատմեց,որ բարերար Յաշա Խորշիկյանը ում շնորհիվ վերանորգվել է դպրոցի մարզադահլիճը, ծնունդով Արաքս գյուղից է,ով արդեն երկար ժամանակ ապրում է ՌԴ –ում: Այս տարի վերադառնալով հայերենի գյուղ ցանկացել է բարեգործություն անել:
<<Երբ երկավ դպրոց ու մտավ առաջինը մարզադահլիճ,ասաց որ հենց այսօրվանից պետք է սկսել շինարարությունը, մեկ օր անգամ ուշացնել պետք չի: Երեխաները պետք է օր առաջ նոր մարզադահլիճում մարզվեն>>,-ասաց տնօրենը:
Մեզ հետ զրույցում բարերարը պատմեց ,որ ինքը այս դպրոցի աշակերտ է եղել ու միշտ լսել է,որ դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում,սակայն երբ առաջին անգամ տեսել է մարզադահլիճը, անմիջապես որոշել է, որ հենց այստեղից էլ պետք է սկսել:
Յաշա Խորշիկյանը նպատակահարմար չգտավ հրապարակել ծախսված գումարի չափը,այլ ասաց,որ կարևորը որքան գումար էլ ծախսվել է՝ ծառայել է ճիշտ նպատակակետին:
<<Ամենակարևորը գործը արվել է շատ սրտացավորեն,ամեն մարդ ինչպես իր տունը կվերանորգվի այդպես էլ վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը: Երեք ամիս շարունակ ամեն օր բանվորների հետ միասին մասնակցել եմ շինարարական աշխատանքներին: Անկեղծ ասած ես այլ ծրագիր ունեի,բայց խիղճս ինձ կտանջեր, որ երեխաները նման պայմաններում անցկացնեին իրենց դասերը:>>,-ասում է Խորշիկյանը,ում անունով է անվանակոչվել է մարզադպրոցը:
Սակայն սա դպրոցի միակ նվերը չէր. Գիտելիքի օրվա կապակցությամբ դպրոցում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիան: Արմաթում դասընթացները կկազմակերպվեն սկզբում մեկ խմբում՝ ընդգրկելով մինչև 20 աշակերտ, ապա կավելանա խմբերի թիվը: Վյաչեսլավ Իսրայելյանը Արմաթի խմբավարն է՝ հարևան Ռանչպար գյուղից: Նրա աշակերտներն այս տարի Դիլիջանի Արմաթ տեխնոճամբարում հիմնական 1-ին մրցանակի են արժանացել: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ով հյուրընկալվել էր դպրոցում նշեց,որ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը՝ գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբն է:
Արմավիրի մարզպետը նշեց նաև,որ այս տարի մի շարք դպրոցներ ընդգրկված են վերանորոգման, մի քանիսն էլ կառուցման ծրագրերում:
<<Ութ դպրոցում լոկալ ջեռուցման համակարգ ենք անցկացրել, մի շարք դպրոցներում՝ վերանորոգման աշխատանքներ: Կային դպրոցներ, որ պատուհաններ չունեին, պատուհաններ ենք տեղադրել: Ունենք հաստատված 5 նոր դպրոցի կառուցման ծրագիր>>:
Մարզպետի տեղեկացմամբ՝ կառուցվելու են 4-րդ կարգի վթարային դպրոցների շենքերը, իսկ Արաքսի դպրոցը կընդգրկվի հրատապ լուծում պահանջող շենքերի վերանորոգման ծրագրում, որոնք կիրականացվեն հաջորդականությամբ, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մյուսները համաֆինանսավորմամբ և բարերարների աջակցությամբ: Այս ուսումնական տարում 10 տոկոսով ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, իսկ դպրոցների տնտեսած միջոցների հաշվին՝ նաև նվազագույն դրույքաչափի սանդղակը:
Արմինե Գևորգյան