ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին ուղարկված աղցանի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել։
Մասնավորապես, սեպտեմբերի 29-ին, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ, քրոջ` Ս. Վ.-ի կողմից որպես հանձնուք բերված աղցանի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ 10 դեղահաբ և 1,7 գրամ ընդանուր քաշով սուր հոտով սև կոշտ զանգված:
Այս մասին հաղորդում է ՀՀ ՔԿՎ մամուլի ծառայությունը։
«Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։