Բավ է պառակտվել
20-09-2020 12:32

Արա Աբրահամյանի որդուն պատկանող Ռուբլյովկայի ամենաթանկ առանձնատունը դրվել է վաճաճքի (տեսանյութ)

Ռուսաստանում հայկական համայնքի ղեկավար Արա Աբրահամյանի որդին՝ Վլադիսլավ Աբրահամյանը վաճառքի է հանել իր շքեղ պալատը, որը գտնվում է Բարվիխինսկի անտառային գոտում: Առանձնատան արժեքը $80 միլիոն է (6 միլիարդ ռուբլի՝ խմբ.): Ռուբլյովկայի վրա գտնվող այս առանձնատունՆ թանկերից մեկն է ԱՊՀում և ամենաթանկը՝ Ռուսաստանում։

Հայտնի չէ, թե ինչու են Աբրահամյանները որոշել ազատվել գեղատեսիլ վայրում գտնվող շքեղ գույքից, այնուամենայնիվ, այս գումարի դիմաց գնորդներին առաջարկվում է.

- 11,000 քմ մակերեսով վեց հարկանի տուն;

- 2.51 հա հողամաս;

- 800 քմ մակերեսով հյուրատուն;

- Angela Luigi հռոմեական բյուրոի հեղինակած ինտերյերի դիզայն-նախագիծ;

- բարձր առաստաղներ և համայնապատկերային պատուհաններ;

- թենիսի և մինի գոլֆի դաշտեր անմիջապես տան մեջ;

-12 ննջարանային բլոկ` խոհանոցով, սանհանգույցով և հանդերձասենյակներով;

- լողավազան, մարզադահլիճ, համերգասրահ, բոուլինգի սրահ, սպա-համալիր;

- մեծ ձմեռային այգի։

Հայտարարությւնում սեփականատերերը նշել են, որ շենքն ամբողջովին հարդարելու դեպքում այն հավակնում է դառնալ աշխարհի թանկարժեք  առանձնատներից մեկն: “Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք սակարկել և իջեցնել գինը 3-15% -ով”: Համեմատության համար նշենք, որ Մայքլ Ջեքսոնի հայտնի առանձնատունը սեփական զվարճանքի պուրակով աճուրդով վաճառվել է 32 միլիոն դոլարով:

Տեղեկություն․ “Ռուսաստանի հայերի միության” նախագահ Արա Աբրահամյանը եղել է ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության վարչության պետի տեղակալ, “ԿՕՄԵԿՍ” ընկերության գլխավոր տնօրեն, “Սոգլասիե” ՓԲԸ նախագահ և “Ռուսական պաշտպանիչ տեխնոլոգիաներ” կոնցեռնի հիմնադիր: 1990-ականների “Սոգլասիե” ՓԲԸ-ն Կրեմլում շինարարական աշխատանքների և նախագահի աշխատակազմի  հիմնական կապալառուն էր: Աբրահամյանի բիզնեսն այնքան հաջող է ընթացել, որ նրան հաջողվել է ներդրումներ անել այլ երկրներում. միայն Լիբիայի տնտեսության մեջ, նախքան այնտեղ քաղաքացիական պատերազմ սկսելը, գործարարը 1 միլիարդ դոլար է ներարկել:

1997 թ.-ին Օդինցովսկի շրջանի ադմինիստրացիայի որոշմամբ “Սոգլասիե”-ին բաժին հասավ մի քանի հողատարածք Բարվիխայի կլինիկական առողջարանի մերձակայքում։ 2004-2005 թվականներին Մոսկվայի մարզի դատախազությունը և Գույքի կառավարման դաշնային գործակալությունը դիմեցին դատարան՝ վիճարկելու այդ գործարքը, ըստ որի ընկերությունն առողջարանի հողատարածքները ձեռք էր բերել 2,75 միլիոն ռուբլով (այդ ժամանակ՝ $100,000-ից պակաս), բայց Աբրահամյանին հաջողվեց պաշտպանել իր իրավունքներն այդ հողատարքների նկատմամբ, որտեղ և հետագայում հայտնվեց էլիտար բնակավայրը: