Բավ է պառակտվել
01-12-2022 15:01

Հայաստանում կործանվել է B55 տիպի ինքնաթիռ, հայտնաբերվել է երկու դի. ԱԻՆ

Հայաստանում B55 տիպի երկշարժիչ ինքնաթիռը կործանվել է, հայտնում է ԱԻՆ-ը։
Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում միջադեպի մասին ահազանգը ստացվել է ժամը 14։20-ին։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և հերթապահ բժիշկներ։
Տեղում հայտնաբերվել են այրված դիեր։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։