Բավ է պառակտվել
06-06-2016 16:37

Առնվազն 2 մլն դոլար է ծախսվել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին (լուսանկարներ)

Gisher.news-ն արդեն տեղեկացրել էր, որ  անցած հանգստյան օրերին մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանային համալիրում, որը հյուրընկալում է Ռուսաստանի մայրաքաղաքի ամենաճոխ ու թանկարժեք հարսանիքները, կայացել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու` 23-ամյա Սարգիս Կարապետյանի հարսանեկան արարողությունը:


Ամենահամեստ հաշվարկների համաձայն՝ ռուսաստանաբնակ միլիարդատերը, ով հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերը, որդու երջանկության համար միջոցներ չի խնայել ու ծախսել է առնվազն 2 մլն դոլար: 
Հայտնի է, որ խնջույքի ժամանակ հարսը` 25-ամյա վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին, 3 անգամ զգեստափոխվել է`500-ից ավելի հյուրերի մոտ ներկայանալով Elie Saab և Alessandra Rich կուտյուրային թանկարժեք հանդերձներով, ինչպես նաև՝ ազգային ճերմակ տարազով: Մինչդեռ գեղեցկուհու վարսերը զարդարել է Tiffany&Co բրենդի Savoy ճոխ զարդը, որի արժեքը գերազանցում է 200.000 դոլարը։ Հետաքրքրական է, որ տվյալ զարդը «Մեծն Գեթսբի» ֆիլմում կրել է գլխավոր դերակատարուհի Քերի Մալիգանը:

Բացի այդ, մեծ գումար է ծախսվել հարսանեկան աննկարագրելի ճոխ տորթի վրա, որն այնքան մեծ է եղել, որ դահլիճ բերելիս դիպել է ջահերին: Հարսանեկան արարողության հաղորդավար Անդրեյ Մալախովը տորթն անվանել է «հրուշակագործության գլուխգործոց», իսկ նրա գործընկերուհի Վերա Բրեժնևան չի դիմացել ու տորթի լուսանկարը տեղադրել է Instagram-ում:

Մինչդեռ նորապսակների ու հյուրերի ուրախ ժամանցն ապահովելու համար հրավիրվել են ռուսական շոու բիզնեսի բազում հայտնի աստղեր, սակայն ամենահիշարժան ելույթը եղել է ամերիկյան հանրահայտ Maroon 5 խմբինը: Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ այս ելույթի համար Maroon 5-ին վճարվել է 500.000-800.000 դոլար: