Բավ է պառակտվել
29-11-2019 21:28

Սամվել Կարապետյանը “Հայաստան” հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերել է 1,5 միլիոն դոլար

“Տաշիր գրուպ” ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը 1,5 միլիոն դոլար է նվիրաբերել նախօրեին կայացած “Հայաստան” համահայկական հիմնադրամի 22-րդ ազգային հեռուստամարաթոնի ընթացքում:

Ընկերության մամլո ծառայության հաղորդմամբ, սա այս տարվա հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերված ամենամեծ գումարն է։

“Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին” խորագրով հեռուստատեսային մարաթոնը մեկնարկել է նախօրեին ՝ Երևանի ժամանակով 22: 00-ին և տևել 12 ժամ (4 ժամ հեռարձակումը Երևանից էր, հետո՝ 8 ժամ Լոս Անջելեսից):

Նախնական տվյալներով հավաքվել և խոստացվել է ընդհանուր առմամբ 9 856 100 դոլար նվիրատվություն (սա գրեթե 1.3 միլիոն դոլարով զիջում է նախորդ տարվա արդյունքներին):

Հեռուստամարաթոն-2019”-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում։

Ծրագրերի շահառու կդառնա ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնք, որոնք կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

“Տաշիր” ԸԽ-ն հիմնադրվել է 1999 թվականին, հանդիսանում է Ռուսաստանի դաշնային մասշտաբի խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական - շինարարական խումբը և միավորում է ավելի քան 200 ընկերություն: “Տաշիրն” աշխատում է զարգացման, ֆինանսների, արդյունաբերության, շինարարության, էներգետիկայի, մանրածախ առևտրի, ռեստորանային բիզնեսի, զվարճանքի ինդուստրիայի և այլ ոլորտներում և միավորում է 45 հազար աշխատող Ռուսաստանի 51 քաղաքում և արտերկրում :