Բավ է պառակտվել
12-10-2020 15:28

Սամվել Կարապետյանը լրացուցիչ 3 միլիոն դոլար է հատկացրել հայոց աշխարհի բարգավաճման և խաղաղության համար

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կայքը տեղեկացնում է, որ Սամվել Կարապետյանը  հայ ժողովրդին մարդասիրական օգնության համար լրացուցիչ 3 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել:

Սամվել Կարապետյանը նշել է. «Մենք տրամադրել ենք, տրամադրում և շարունակելու ենք բազմակողմանի օժանդակություն տրամադրելլ հայ ժողովրդին, հատկապես նման դժվար ժամանակներում: Հավատում եմ, որ ի վերջո մենք կկարողանանք ապահովել բոլոր պայմանները հայկական հողում բարգավաճման ու խաղաղության համար»:

Արցախի հայության ճակատագիրը միշտ եղել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Հիմնադրամի գործունեության օրինակներից մեկը 2013 թվականին Ստեփանակերտում եզակի բժշկական կենտրոնի կառուցումն էր: Կլինիկան ունակ է և կոչված է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերել հանրապետության բնակչությանն`աշխարհի առաջատար կլինիկաների մակարդակով:

2017-ի հունվարին, Արցախում, բազմազավակ ընտանիքներին աջակցելու միջոցառման շրջանակներում, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Սամվել Կարապետյանին անվանեց «մեր ժամանակների հայկական բարեգործության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, որն ապրում է իր հայրենիքի և հայ ժողովրդի մշտական հոգածությամբ»:

Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը զգալի օգնություն էր ցուցաբերել Արցախի Պաշտպանության բանակի ՝ առանց ճշտելու օժանդակության տեսակը: