Բավ է պառակտվել
29-04-2019 16:50

Սաշիկ Սարգսյանը Հայաստան է վերադարձել ԱԱԾ պահանջով

Երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը Հայաստան է վերադարձել քննությունն իրականացնող մարմնի պահանջով, ՞Նովոստի-Արմենիա՞ գործակալությանն է հայտնել ազային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամլո քարտուղար Սամսոն Գալստյանը:

ԱԱԾ-ի կողմից հարուցված գործի շրջանակներում Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել
Հայաստանի ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնակի խոշոր չափերի խարդախություն):

՞Ալեքսանդր Սարգսյանն արդեն Հայաստանում է՞,- հայտնել է Գալստյանը:

2018 թվականի հուլիսի 4-ին ազային անվտանգության ծառայությունն ինն ժամ խուզարկություն է կատարել Ալեքսանդր Սարգսյանի Երևանի Թումանյան փողոց 11 հասցեով գտնվող բնակարանում, ինչից հետո նա բերման է ենթարկվոլ ԱԱԾ: Ավելի ուշ գերատեսչությունը հայտարարել է, որ Սարգսյանը հարցաքննվել է իր որդի Նարեկ Սարգսյանի դեմ առաջ քաշված մեղադրանքի՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 14 կտավի գողության կապակցությամբ:

Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքների և նրա հոր բնակարանի խուզարկության ընթացքում ԱԱԾ-ն հայտնաբերել է գումար և թմրանյութ: Գտնվել են նաև Մարտիրոս Սարյանի կտավներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, Նարեկ Սարգսյանը ստացել է չարաշահելով նկարչի ժառանգներից մեկի վստահությունը:

Ավելի վաղ Սարգսյանի փաստաբանն ասել է, որ մտադիր չէ մեկնաբանել ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, որ իր պաշտպանյալը պետբյեւջե է փոխանցել 18,5մլն դոլար, համարելով այն քննության գաղտնիք:

2018 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյանը (այն ժամանակ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար-խմբ.) հայտարարել էր, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը համաձայնել է Հայաստանի պետական բյուջե վերադարձնել 30 մլն. դոլար: Փաշինյանն ասել էր, որ ՞դա այն գումարներն են, որոնք Ալեքսանդր Սարգսյանը հավաքգրել էր բիզնեսից, ինչի համար էլ ստացել էր ՞Սաշիկ՝ 50 տոկոս՞ մականունը՞:

ԱԱԾ քննչական կոմիտեի որոշմամբ 2018 թվականի հուլիսի 9-ին Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի վրա կալանք է դրվել: