Բավ է պառակտվել
28-06-2018 19:30

«Սասնա ծռեր»-ի Վարդգես Գևորգյանն ու Աշոտ Պետրոսյանն ազատ արձակվեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարդգես Գևորգյանին։

Դատարանը փոխեց Գևորգյանի խափանման միջոցը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորության դիմաց՝ նրանք վճարել են մեկ միլիոն դրամ գրավ։

Ավելի ուշ նույն դատարանը կալանքից կես միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց նաև «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանին։

Նշենք, որ դատարանի որոշմամբ, կալանքից արդեն ազատ են արձակվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 13-ը։

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները դեմ են նրանց ազատ արձակմանը։

Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղադրանք՝ պնդելով, որ ապստամբություն են արել։