Բավ է պառակտվել
18-10-2019 17:20

«ՍԴ –ի ամբողջ գործընթացը ինձ հիշեցնում է 1937 թվականը»․Լիլիթ Գալստյան

«ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման մասնակից իրավապաշտպաններն այսօր երթով ուղևորվել են ՀՀ ԱԱԾ: Ի դեպ ԱԱԾ-ում հարցաքննվում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը, ում ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար նա լքել է ԱԱԾ-ն:
Հարցաքննվել է նաև Հրայր Թովմասյանի ավագ դուստրը ։

Դաշնակացական գործիչ Լիլիթ Գալստյանը ով ԱԱԾ էր գնացել ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի ընտանիքի։ Վերջինս նշեց,որ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի.
«Ամբողջ գործընթացը, որում հայտնվել է ՍԴ-ն և հատկապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ինձ հիշեցնում է 1937 թվականը, որովհետև սա 37 թվականի գործիքակազմից օգտված մեթոդաբանություն է»,- ասաց դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը։

«Սա պարզապես քաղաքական ճնշում է, արդեն վերածվել է մարդկային ճնշման, և ուղղակի աներևակայելի է՝ ինչ կարմիր գծեր են հատվում։ Սա պարզապես մարդկային և բարոյական չէ։ Մենք մտնում ենք մի քաղաքական մշակույթի մեջ, որը խստորեն վտանգում է Հայաստանի ապագան և ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի։ Սա կապ չունի սիրո, թավիշի, հանդուրժողականության լոզունգների հետ», - ասաց նա։
Լիլիթ Գալստյանը նշեց,որ իրենց ներկայությունը քաղաքական ու մարդկային արժեք ունի։
«Չի կարելի ընտանիքի անդամներին ճնշումների արդյունքում պատանդ դարձնել։ Մենք գալիս ենք այն համոզման, որ ՍԴ–ի, դատական իշխանության նկատմամբ ճնշումները ակնհայտ են և դրանք ուղղված են քաղաքական մենատիրության։ Թող գործընթացները գնան իրավական գործընթացներով, ոչ թե մարդկային ճնշումների ճանապարհով»,–ասաց Լիլիթ Գալստյանը։

 

Արմինե Գևորգյան