Բավ է պառակտվել
27-10-2019 14:06

Հայաստանն այսօր հիշում է 1999թ․հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության զոհերին

Спарапет Вазген Саргсян, Нац. герой Карен Демирчян

20 տարի առաջ մի խումբ ահաբեկիչներ ներխուժեցին Ազգային ժողով և գնդակահարեցին դահլիճում գտնվող հանրապետության կառավարության ղեկավարներին ու խորհրդարանի անդամներին։

Նաիրի Հունանյանի հանցագործ խմբի հարձական զոհ դարձան ԱԺ խոսնակ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Հանցագործների դեմ դատավարությունը տևել է 2001-2003թ․թ։ Մեղադրող կողմը պահանջում էր պատժի բարձրագույն աստիճան, սակայն Հայաստանում մահապատիժը վերացվել էր 2003թ սեպտեմբերից։

Ահաբեկիչներից վեցն, այդ թվում՝ նրանց պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց մորեղբայր Վռամ Գալստյանը (մահացել է բանտում 2004 թ-ին, պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն), Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը (մահացել է 2017թ նոյեմբերին) և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Խմբի անդամներից Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման (մահացել է 2010թ մայիսին, բժշկական փորձաքննության տվյալներով՝ սրտի կաթվածից)։

Բոլոր յոթ հանցագործները մեղավոր են ճանաչվել Հայաստանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պետական դավաճանություն, ահաբեկչություն, առավել վտանգավոր պետական հանցագործությունների կատարում։

Կիրակի օրը Հայաստանը հիշում է 1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության զոհերին։

Խորհրդարանի բակում կանգնեցված ահաբեկչության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ սգո հանդիսություն, որին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները։

Կառավարության ղեկավարը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրին, զրուցեց ահաբեկչության զոհերի հարազատների հետ։