Բավ է պառակտվել
21-02-2015 08:58

Հայաստանում նշում են Մայրենի լեզվի օրը

Հայաստանում փետրվարի 21-ին նշում են Մայրենի լեզվի օրը: Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը, որը նշվում է 2000 թվականից: Տոնի նպատակն է աջակցել լեզվական եւ մշակութային բազմազանությանը եւ բազմալեզվությանը: Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր բանաձեւում 2008 թվականը հռչակել էր լեզուների միջազգային տարի (International Year of Languages): Այս օրն ընտրվել է ի հիշատակ 1952-ի փետրվարի 21-ին Դաքքայում (ներկայումս Բանգլադեշի մայրաքաղաք) տեղի ունեցած իրադարձությունների, երբ ոստիկանների գնդակից զոհվեցին իրենց մայրենի լեզվի պաշտպանության համար ցույցի ելած բենգալի ուսանողներ: Նրանք պահանջում էին իրենց լեզուն դարձնել պետական: