Բավ է պառակտվել
24-04-2016 09:18

Լրանում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը

20-րդ դարի առաջին, Հայոց ցեղասպանությունից անցել է 101 տարի: Ողջ աշխարհի հայությունն ու առաջադեմ մարդկությունն այսօր` ապրիլի 24-ին նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: 1915 թ. այդ օրը Օսմանյան կայսրության ղեկավարության հրամանով սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային տեղահանումը: Այդ գազանաբարո գործողությունների զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն մարդ:

Տարբեր միջոցառումներ են կայանալու աշխարհի բազում քաղաքներում, որտեղ հայեր են ապրում։ Հիմնական միջոցառումը կայանալու է Երեւանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Եղեռնի անմեղ զոհերին հարգանքի տուրք են մատուցելու նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոցվ կաթողիկոս Գարեգին Բ-ն, պագամավորներ, կառավարությունների անդամներ, դիվանագիտական կորպուսի, քաղաքական կուսակցությունների, Սփյուռքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։

Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները կոտորեցին 1,5 մլն մարդ: Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն:

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:

Այսօր կայանալու է նաև «Ավրորա» մրցանակաբածխությունը:  «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով: