Բավ է պառակտվել
30-01-2021 10:51

Այսօր Հայաստանում նշում են Սուրբ Սարգիսի օրը

Այսօր Հայաստանում նշում են Սուրբ Սարգիսի օրը: Չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակության տրամադրությունները հեռու են տոնական լինելուց և տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել, այս օրը հայկական եկեղեցիներում Սուրբ Սարգիսին նվիրված արարողություններ են կատարվելու։ Այս օրվա ավանդույթների մասին` մեր նյութում:

Սուրբ Սարգիսը հայերի ամենասիրված սրբերից մեկն է, ով նահատակվեց հանուն հավատի 363 թվականին: Սուրբ Սարգիսը համարվում է երիտասարդների և սիրահարների հովանավորը:

ՀԱԵ-ն այս օրերին կոչ է անում աղոթք քւղղել տոնի հովանավոր սուրբին, ինչին, ի դեպ, նախորդում է հնգօրյա ծոմը: Եվ այս օրը բոլոր հայկական եկեղեցիներում կատարվում է տոնական պատարագ:

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին տված հարցազրույցում ասաց ազգագրագետ և երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը, տոնը շատ ներդաշնակորեն միահյուսվեց քրիստոնեական, ավանդույթների հետ, բայց դրա ակունքներում պահպանվել են նախաքրիստոնեական ավանդույթները։ Գիշերն աղի բլիթ ուտելու ավանդույթը նույնպես ունի նախաքրիստոնեական արմատներ:

Ըստ նրա, այս առումով հայկական սովորույթները շատ նման են ասորականին և եզդիականին:

Չնայած Սուրբ Սարգիսն այժմ ամուր կապված է սիրահարների հովանավոր սրբի հետ, Հասմիկ Բաղրամյանը հորդորում է չմոռանալ նրա իրական «առաքելությունը»:

«Ամենակարևորը մարտական ոգին է: Սուրբ Սարգիսը ձիավոր հրամանատար է: Նրա երկրորդ անունը Արագախաս է` «Արագ»: Նա ասոցացվում էր փոթորկի, քամիների հետ և պետք է «կռվելով քշեր» ձմռան ցուրտը, որպեսզի բնությունը կենդանանար», - ասում է ազգագրագետը:

Բացի այդ, ըստ նրա, Սուրբ Սարգիսը հին ժամանակներում ընկալվում էր որպես «շտապօգնություն» վիրավոր զինվորների, գերների համար: Մարդիկ աղոթում էին նրան, որ արագ օգներ իր օգնության կարիքն ունեցող զինվորներին:

Իսկ ինչպե՞ս պատահեց, որ սուրբը դարձավ նաև սիրահարների հովանավոր: Ավանդազրույցներից մեկի համաձայն ականավոր հրամանատար Սարգիսը և նրա 39 քաջ մարտիկները խնջույք էին անում իշխանի պալատում հերթական մարտից հաղթական վերադառնալուց հետո: Երբ գինովցած զինվորները քուն մտան, իշխանը 40 աղջկա հրամայեց սպանել նրանց. 39-ը կատարեցին այդ հրամանը, բայց նրանցից մեկը՝ հմայված քնած Սարգիսի գեղեցիկ դեմքով, սպանելու փոխարեն համբուրեց նրան։:

Սարգիսն, արթնանալով ու հասկանալով կատարվածը, կայծակնային արագությամբ թամբեց իր արագընթաց սպիտակ նժույգը և, փոթորիկ առաջացնելով, անհետացավ քաղաքից, աղջկան էլ տարավ իր հետ: Այսպես սերը փրկեց նրա կյանքը:

Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Սուրբ Սարգիսը օգնեց փրկել աշուղ Ղարիբի սերը: Աղքատ աշուղ Ղարիբը սիրահարված է լինում մի հարուստի աղջիկ Շահ Սանամեին։ Աղջիկը նույնպես սիրում է երիտասարդին, բայց նրա հայրը ցանկանում էր ամուսնացնել իր դստերը հարուստիհետ:

Դժբախտ երիտասարդը որոշում է գնալ հեռավոր երկրներ, որպեսզի ազնիվ աշխատանքով այնտեղ կարողություն վաստակի: Երկար ճանապարհ ընկնելուց առաջ նա ստանում է իր սիրելիի երդումը, որ իրեն կսպասի յոթ տարի: Պայմանավորվածության համաձայն, աղջիկն իրավունք ուներ ամուսնանալ ուրիշի հետ, եթե նրա ընտրյալը գոնե մեկ օր ուշանա:

Աշուղ Ղարիբը, յոթ տարի անխոնջ աշխատելով, կարողանում է մի ամբողջ կարողություն կուտակել: Վերադարձի ճանապարհը լի էր դժվարություններով և փորձություններով: Եվ երբ տղան հասկանում է, որ չի հասցնում ժամանակին վերադառնալ իր սիրեցյալի մոտ՝ օգնություն է խնդրում Սուրբ Սարգիսից: Հովանավորն, ականջ դնելով սիրեհարի աղոթքներին, մի ակնթարթում նրան իր ձյունաճերմակ արագավազ ձիով հասցնում է Շահ-Սանամե մոտ: Աղջկա հայրը, տեսնելով կատարված հրաշքն ու երիտասարդների նվիրված սերն՝ օրհնում է նրանց միությունը:

Ժողովրդական ավանդույթներ

Սուրբ Սարգսի տոնակատարության հետ կապված է ետաքրքիր ժողովրդական ավանդույթ, ըստ որի տափակ աղի բլիթ են թխում: Երիտասարդները պետք է ուտեն բլիթը և ոչ մի դեպքում ջուր չխմեն: երազում կհայտնվի ապագա փեսացուն կամ հարսնացուն և ջուր կտա խմելու: Այս հայկական ավանդույթն իր արմատներով գնում է հնագույն ժամանակներ:

Ոչ ոք հաստատ չգիտի, թե երբ է թխվել առաջին աղի բլիթն: Այնուամենայնիվ, դա շատ արդիական է մինչ օրս: Հազարավոր հայ տղաներ ու աղջիկներ սպասում են Սուրբ Սարգսի տոնին՝ բաղձալի բլիթն ուտելու և երազում իրենց երկրոդ կեսին տեսնելու հույսով:

Այս օրը ընդունված է սեղանին դնել խաշիլ (ցորենից շիլա), փոխինձ (տապակած ցորենի ալյուրից պատրաստված քաղցրավենիք), աղանձ (տապակած հացահատիկների խառնուրդ):

Ըստ ավանդության, մարտի գնալիս Սուրբ Սարգիսը գրպանը ցորեն է լցնում քաղցը հագեցնելու համար: Մարտն այնքան թեժ է լինում, որ ցորենը նրա գրպանում վերածվում է աղանձի:

Սուրբ Սարգսի օրվա հետ կապված է մեկ այլ հավատալիք։ Գիշերը փոխինձով ափսեն թողնում են բաց օդին, օրինակ `պատշգամբում: Եթե առավոտյան դրա վրա պայտի դրոշմ է լինում, նշանակում է, որ ինքը՝ Սուրբ Սարգիսն իր սպիտակ նժույգով եկել է օրհնություն տալու։

Հատկանշական է, որ հայերը ձին միշտ համարել են սրբազան կենդանի, նույնիսկ հեթանոսական ժամանակներում հենց ձիերն էին զոհաբերվում աստվածներին: