Բավ է պառակտվել
20-06-2016 08:56

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Ամեն տարի հունիսի 20-ին աշխարհում նշվում է Փախստականների համաշխարհային օրը, որը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2000-ին:

Տարիներ շարունակ տարբեր երկրներ ու տարածաշրջաններ նշել են փախստականներին նվիրված հիշատակի օրեր կամ նույնիսկ շաբաթներ: Ամենահայտնին Աֆրիկյան փախստականների օրն է, որը նշվում է հունիսի 20-ին մի քանի երկրներում: 2000-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հատուկ բանաձեւ՝ համերաշխության դրսեւորում Աֆրիկայի հետ, որտեղ փախստականների մեծ քանակություն կա ու որը ավանդաբար մեծահոգի է նրանց նկատմամբ: Ըստ տվյալ բանաձեւի, Գլխավոր ասամբլեան 2001-ին նշեց 1951-ին կնքված Փախստականների կարգավիճակի մասին հռչակագրի հիսուներորդ տարեդարձը: Հենց այդ նույն ժամանակ էլ Աֆրիկյան միասնականության կազմակերպությունը համաձայնեց, որ Փախստականների համաշխարհային օրը նշվի Աֆրիկյան փախստականների օրվա հետ միաժամանակ՝ այսինքն հունիսի 20-ին: