Բավ է պառակտվել
18-05-2021 11:39

Հայաստանի ԱԽ քարտուղարը կեղծ է որակել տարածքները հանձնելու հավանականության կամ Ադրբեջանի հետ դիրքեր ստեղծելու պայմանավորվածության մասին լուրերը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կեղծ է որակել տարածքները հանձնելու հավանականության կամ Ադրբեջանի հետ դիրքեր ստեղծելու պայմանավորվածության մասին լուրերը։

Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին հայկական լրատվամիջոցներում լուրեր են տարածվում, որ կողմերը համաձայնության են եկել որոշակի տարածքներ հանձնել, կամ՝ 4 ադրբեջանական և նույնքան էլ հայկական սահմանային կետ տեղադել, կամ էլ, որ 3կմ Հայաստանի տարածք մտնելուց հետո ադրբեջանական զորքերը ընդամենը 2կմ կնահանջեն։

Նա շեշտեց, որ կան քարտեզներ, որոնցով առաջնորդվում է հայկական կողմը, ըստ որոնց Ադրբեջանը պետք է վերադառնա իր նախնական դիրքերին,
«Բոլոր հայտարարությունները, որոնք չեն վերաբերում ադրբեջանցիների նահանջին իրենց նախնական դիրքերը, ամբողջովին կեղծ են», - ասել է Գրիգորյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում:
որից հետո իրականացվելու է սահմանների ճշգրտման գործընթաց:

«Բայց այն փաստը, որ ադրբեջանցիները պետք է լքեն Հայաստանի տարածքը և վերադառնան իրենց նախնական դիրքերին, միանշանակ է, և բանակցություններ են տարվում միայն դրա վերաբերյալ: Այս բանակցություններն ընթանում են միայն այս հարցի շուրջ, դրանք չեն կարող փոխկապակցվել որևէ այլ խնդրի հետ, լինի դա Ղարաբաղն, ապաշրջափակումը (հաղորդակցության ուղիների) կամ այլն», - ասել է Գրիգորյանը:

Նա նշեց, որ մնացած ամեն ինչ այլ հարցեր են և պետք է լուծվեն առանձին:

Նրա խոսքերով, հայկական կողմը մտավախություն չունի, որ ադրբեջանական կողմը կբարձրացնի այդ հարցերը։

«Մենք շարժվում ենք ըստ ներկայացված սկզբունքների, պարզապես Հայաստանի հասարակական հատվածում ֆեյքեր են հայտնվում, այդ թվում` ադրբեջանական կողմից հրահրված: Բայց ես նորից ուզում եմ նշել, որ այլ հարցեր չեն քննարկվում, և դրանք պետք է լուծվեն առանձին», - ասել է Գրիգորյանը: