Բավ է պառակտվել
18-11-2016 07:05

Սելֆին վերջին երկու տարում 127 մարդու մահվան պատճառ է դարձել

Ամերիկյան Քարնեգի Մելլոն համալսարանի գիտնականները ու մի խումբ հնդիկ հետազոտողներ հայտնաբերել են, որ 2014-ից սկսած՝ գրանցվել է 127 մահվան դեպք, որոնք պայմանավորված են եղել սելֆի անելու փորձերով։ Զեկույցը հրապարակվել է հետազոտողների բլոգում:

Նման հանգամանքներում մահվան առաջին դեպքը գրանցվել է 2014-ին Հնդկաստանում։ Այս ժամանակվանից ի վեր այդ երկիրը մահացու ելքով սելֆիների ցանկում առաջատար է, մահվան դեպքերից 76-ը հենց Հնդկաստանում են տեղի ունեցել։ Երկրորդ տեղում Պակիստանն է, իսկ երրորդում՝ ԱՄՆ-ն։ Ռուսաստանը չորրորդ տեղում է։

Հետազոտողների խոսքով հիմնականում մահվան դեպքերի պատճառ են դարձել բարձրությունից ընկնելը, վթարները, երկաթգծերի վրա դժբախտ պատահարները, զենքի հետ անզգույշ վարվելը, կենդանիների հարձակումները կամ հոսանքահարվելը։