Բավ է պառակտվել
02-01-2021 19:52

Շուռնուխ գյուղն անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ (Տեսանյութ)

Ադրբեջանցիները Հայաստանի հարավում գտնվող Շուռնուխ գյուղի բնակիչներին մինչև հունվարի 5-ը վերջնաժամկետ են տվել հեռանալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը:

«Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ։ Ադրբեջանցիները (վռնդեցին) ռուս և մեր սահմանապահներին: Էլ բան չկա անելու: Այստեղ արդեն հասել են թուրք զինծառայողները, թուրքական պիկապներն ու KAMAZ բեռնատարները, իրանք արդեն պոստերը դրել են»,- ասել է Արշակյանը։

Նրա խոսքով, ադրբեջանցիները պայման են դրել, որ հունվարի 5-ի առավոտյան տեղի բնակիչներ կամ անասուններ այնտեղ չլինեն: