Բավ է պառակտվել
12-10-2020 19:52

Սեմյոն Պեգովը՝ քրեական գործի և ադրբեջանցիների կողմից իր հասցեին հնչեցրած սպառնալիքների մասին (տեսանյութ)

Ռուսաստանի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովն, ով իր սեփական WarGonzo ալիքն ունի Telegram- ում, և որտեղ նա, գտնվելով Արցախում՝ լուսաբանում է ռազմական իրադարձությունները, սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից: Պարզվել է, որ քիչ հայտնի ադրբեջանամետ ալիքում հեռուստաալիքի ադմինիստրատորը գրել է, որ հույս ունի, որ շուտով ադրբեջանա-թուրքական բանակը դատաստանը կտեսնի Սեմյոնի հետ: Սեմյոնն ագրեսիայի նման փոթորկի արժանացել է ռազմական գործողությունների վայրից իր օբյեկտիվ հաղորդագրությունների պատճառով, որտեղ թուրքերն ու նրանց վարձկանները ներկայանում են իրենց ամբողջ «շուքով»։

Ռուսաստանյան թղթակցի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի ադրբեջանցիների կոչը նկատել է Վլադիմիր Սոլովյովն, ով հորդորել է իրավապահներին զբաղվել ադրբեջանական այս ալիքի ադմինիստրատորով:

«Բռնության և ֆիզիկական հաշվեհարդարի կոչը պետք է խստորեն կանխարգելվի օրենքով», - ասել է Սոլովյովը: Նա կտրուկ դատապարտել է ադրբեջանական այս ալիքի հռետորաբանությունը:

Իր հերթին, Ադրբեջանի կառավարությունը քրեական գործ է հարուցել լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ Ազրեբայջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը, ապօրինի հատելու համար:

Ինքը ՝ Պեգովն այսօր իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասել է որ չի վախենում ադրբեջանցիների սպառնալիքներից և անձամբ առաջարկել դրանց հանդիպել Հադրութում, եթե համարձակություն ունենան:

«Բացի Հադրութից մեկ այլ վայրում ինձ հետաքրքիր չէ հանդիպել», - ամփոփել է Սեմյոնը: