Բավ է պառակտվել
17-08-2016 11:26

Խոշոր ՃՏՊ Արարատի մարզում. ՌԴ քաղաքացիների ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց

Նախօրեի գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 00։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանն իր վարած Mercedes Benz C 500 ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես ժամանակավորապես արգելապատնեշ ծառայող ավազակույտին։

Ավտոմեքենան այնուհետև բախվել է բետոնե սյուներին, իսկ հետո՝ շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին, որից հետո մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Այվազյանը և ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Ռոզա Թումանյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ՌԴ քաղաքացի, 3-ամյա Արամ Այվազյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր Հ. Այվազյանն ու Ռ. Թումանյանն ամուսիններ են, իսկ 3 տարեկան տղան նրանց որդին է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ընտանիքը մասնակցելիս է եղել իրենց բարեկամի հարսանեկան արարողությանը և վերադառնալիս են եղել հարսանիքից։ Ընտանիքի անդամները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։