Բավ է պառակտվել
09-01-2017 11:22

Մուսալեռի նույն շենքում, որտեղ մահացել էին ընտանիքի 3 անդամները, հայտնաբերվել է 46–ամյա տղամարդու դի

Նախօրեին հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Հունվարի 8–ին ժամը 21։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 12 բնակարանից ծուխ է դուրս գալիս և հնարավոր է ներսում մարդ լինի։

Հրշեջ-փրկարարական ջոկատը, բացելով բնակարանի դուռը,, հայտնաբերել է 46-ամյա Գագիկ Դավթյանի դին։

Ըստ նախնական տեղեկությունների Դավթյանը մահացել է ծխախեղդ լինելու հետևանքով։

Հունվարի 8–ին նույն շենքի մեկ այլ բնակարանում կեսօրին տեղի էր ունեցել մեկ այլ ողբերգական դեպք, երբ երիտասարդ հայրն ու մայրը և նրանց 4 ամսական երեխան, ըստ նախնական տեղեկությունների, մահացել էին շմոլ գազի հետևանքով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին մահացածների ինքնությունը։ Մահացածներն էին 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսական Ասյա Բաղդասարյանը։