Բավ է պառակտվել
12-02-2015 14:05

Իտալիայի Սենատը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ է ընդունել

Իտալիայի խորհրդարանի վերին պալատը համարվող հանրապետական Սենատը Հոլոքոստի ու այլ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ է ընդունել: Այդ օրինագիծը Ներկայացուցիչների պալատից հետո պետք է նաև նախագահի հաստատմանն արժանանա: Ի դեպ, թուրքական որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով այդ իրադարձությանը, այն բնութագրում են որպես քայլ, որը կզայրացնի Թուրքիային: Օրինագիծը, որն իրականում 1975 թվականին ընդունված օրենքի որոշ դրույթների փոփոխություն է սահմանում, ընդունվել է 234 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: 
Օրինագծով նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում և 10 հազար եվրոյի տուգանք այն անձանց համար, ովքեր հրեաների և այլ էթնիկ փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունները, ռազմական, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունները կժխտեն, կնվաստացնեն կամ չեն կարևորի։