Բավ է պառակտվել
12-08-2019 13:20

Սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից,եթե…. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը չի հերքում, որ իր ատենախոսության մեջ կան խնդիրներ, բայց վստահեցնում է, որ խնդիրը տեսական հատվածում է։
Հիշեցնենք՝ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց,հայտարելով ,որ Հայրապետյանի ատենախոսության մեջ եղել են արտապումներ, որոնք նա ներկայացրել է թարգմանաբար։ Դասախոսների բողոքը հասատել էր նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը։ Վերջինը հայտարարություն էր տարածել նշելով.<< «Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի <<Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր>>։
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը համոզված է ,որ իր դեմ <<ատենախոսական դիվերսիա>> է իրականացվում, մինչդեռ դրա հեղինակների ատենախոսությունների գիտական արդյունքը <<ամբողջությամբ արտագրած է>>։ 
<<Իմ ատենախոսության գիտական արդյունքը 100 տոկոսով իմն է, ամբողջությամբ իմն է, նրանք ֆիքսվել են միայն տեսական հատվածում հղումների բացակայության վրա>>։
Հայրապետյանը նշում է, որ կան մարդիկ, որոնք սեփական ատենախոսության հեղինակը չեն, բայց հայտարարում են, որ իր ատենախոսության տեսական հատվածում կան հղումների հետ կապված խնդիրներ։ <<Ցավոք, մեր երկրում չկա կարգ, որ ԲՈԿ-ը կամ այլ մարմիններ հետադարձ ուժով կարողանան զրկել դոկտորական աստիճանից>>։
Հայրապետյանն ասում է,որ դիմել է ԲՈԿ –ի նախագահին այն հարցով ,որ պետք է կարգ մշակել, որ ատենախոսները, համարելով նախկին չափանիշները սխալ, հրաժարվեն սեփական գիտական աստիճանից։
<<Ես երբևէ չեմ բացառել ու չեմ բացառում, որ իմ ատենախոսության մեջ եղել են խնդիրներ։ Դրանք են եղել պատճառը, որ պնդում եմ՝ կարգի առկայության դեպքում, սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից, այն պարագայում, երբ իմ գիտական հոդվածները տպագրվում են մի շարք հեղիանակավոր շտեմարաններում, այն դեպքում, երբ ընդդիմախոսները մեկ նման հոդված չեն կարող ցույց տալ», - հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը։