Բավ է պառակտվել
09-11-2022 13:57

«Երևանի մանկան տանը» հայտնաբերվել են լուրջ խախտումներ, այդ թվում՝ երեխաներիի որդեգրման և խնամքի հետ կապված

Ստուգման արդյունքում «Մանկան տանը» հայտնաբերվել են մի շարք լուրջ խախտումներ, այդ թվում՝ երեխաների որդեգրման և խնամքի հետ կապված։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից չհայտարարված ստուգման արդյունքում պարզվել են համակարգային խնդիրներ։ Նշվում է, որ «Մանկան տանը» չեն ներդրվել մասնագիտական ​​մոտեցումների և խնամատար ծնողների հետ հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև մասնագիտական ​​գնահատման արդյունքների ներկայացման արդյունավետ և համակարգված մեխանիզմներ։

Արձանագրվել են դեպքեր, երբ հաստատության տարբեր տարիքային խմբերում խնամվում են քույր-եղբայր կամ ազգական երեխաներ, սակայն բավարար աշխատանքներ չեն իրականացվում նրանց ազգակցական կապի պահպանման ուղղությամբ։

Գրանցվել են դեպքեր, երբ երեխայի խնամքը կազմակերպվել է խնամատար ընտանիքում, սակայն որոշ ժամանակ անց վերջինս հրաժարվել է խնամատարությունից, ինչը հոգեբանական տեսանկյունից երեխայի վրա բացասաբար է ազդել։ Միաժամանակ, պոտենցիալ ծնողների հետ զրույցների ժամանակ որոշ մասնագռտներ կանխատեսել են իրադարձությունների նման ելք, սակայն նրանց կարծիքը հաշվի չի առնվել։

Արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաներից մեկի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքում, իսկ մյուսինը՝ հաստատությունում, սակայն նրանց համար տեսակցություններ չեն կազմակերպվել։

Հագուստը, այդ թվում՝ ներքնազգեստը, անհատականացված չէր, ինչը նշանակում էր, որ տարբեր երեխաներ կարող էին հագնել դրանք լվանալուց հետո։
Անկողնային պարագաները, սանրերը թեև անհատականացված էին, սակայն գործնականում դրանք բաշխված չէին ըստ նշումների։

Սա անընդունելի է ոչ միայն սանիտարահիգիենիկ վիճակի, այլ նաև երեխայի արժանապատվության և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից

Սպասքի, այդ թվում՝ ծծակով շշերի անհատականացումը անընթեռնելի է եղել։ Աշխատակիցները նշել են, որ իրենք գիտեն, թե տվյալ սպասքը կամ հագուստը ում է պատկանում։

Այցի պահին խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը բավարար չի եղել։

Ինչպես նշել են օմբուդսմենի գրասենյակում, արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հաստատության տնօրենին։