Բավ է պառակտվել
24-06-2020 16:52

Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին

Օրերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ հայտնել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը: Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել Քոչարյանի ազատ արձակվելուց երկու օր անց:
«Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին»։

Ավելի վաղ Gisher.News-ը տեղեկացրել էր՝ հունիսի 18-ին վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարել էր Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանների բողոքը, որոշելով նրան ազատ արձակել 2 մլրդ դրամ գրավի դիմաց: Արդեն հունիսի 20-ին 4 մլրդ դրամ գրավը վճարվել էր, և ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռ. Քոչարյանն ազատ արձակվել:
Տեղեկացնենք նաև, որ ամբաստանյալի կարգավիճակում է նաև Սերժ Սարգսյանը. նա էլ մեղադրվում է առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

 

 

Արմինե Գևորգյան